Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի հնարավորինս շուտ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Կովկասում կան որոշակի դրական տեղաշարժեր: Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- ասել է նա
ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստը տեղի է ունենում Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։