Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքապետարանի նիստերի դահլիճում լրագրողների համար խոչնդոտներ են ստեղծվել. Ահազանգ
Քաղաքապետարանում նիստերի դահլիճում լրագրողների համար խոչնդոտներ են ստեղծվել։ Ահազանգում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը՝ պահանջելով բացատրել, թե ինչու են ձայնամեկուսիչ ապակիներով առանձնացրել լրագրողների համար նախատեսված տարածքը։
«Քաղաքապետարանը պարտավոր է տեղեկություններ ներկայացնել, թե որն է այս ամենի նպատակը»,-ասաց ավագանու անդամը։
Մինչ քաղաքապետարանի պատասխանը նա ներկայացրեց սեփական տարբերակը։ Ա. Սարգսյանի ներկայացմամբ, ցանկացած պահի կարող են ձայնն անջատել, իսկ ապակուց այն կողմ գտնվող լրագրողները չեն էլ հասկանա, թե ինչ է կատարվում դահլիճում։
«Այսինքն, կարող են որ պահին ուզեն, անջատեն, իսկ մեր հասարակությունը լրատվամիջոցներից չի իմանա շատ ու շատ բաներ, որ տեղի է ունենում այս դահլիճում»,-ասաց նա։