Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանը չի քննարկում Ռուսաստանի ռազմաբազան Հանրապետության տարածքից ահնելու հարցը. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում Ռուսաստանի ռազմաբազան Հանրապետության տարածքից ահնելու հարցը»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողների հարևցին, թե խաղաղության համաձայնագրի այն կետը, որում ամրագրված է սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառումը, կարող է դիտարկվի նաև ՌԴ ռազմաբազայի հարցը՝ Ալեն Սիմոնյանը կրկնեց ժխտողական պատասխանը, նշելով որ այդ կետում խոսքը գնում է սահմանների մասին, այլ ոչ թե ՀՀ տարածքում գտնվող ռազմաբազային։
Դիտարկմանը, որ ադրբեջանը կարող է պահանջել ՀՀ բոլոր սահմաններին երրորդ երկրի ներկայության բացառում՝ ԱԺ խոսնակն ասաց. «Դա աբսուրդ է, նման բան չի քննարկվում և նման բան չի էլ կարող քննարկվել, տենց բան չա, չգիտեմ, թե ով է այդպիսի խելացի բաներ ասում»։