Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀԿ-ի հետ միասին ընտրության գնալու հնարավորությունը չեմ տեսնում. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հիմնական դրույթները։ Ահա ներքաղաքական կյանքին վերաբերող մի քանի դրույթները.
.Մինչև նոր ընտրություններ մնացել է մի տարի։ Քաղաքական մարտերը խորհրդարանում դրանով են պայմանավորված։ Պայքարը սուր է լինելու, նրանք գիտեն՝ ինչ են արել, և գիտակցում են, որ պատասխան տալու ժամանակը գալիս է։
.Խոսակցություն եղել է, բայց ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին։ Հակառակը, ՀՀԿ մասնակցությունն ինձ խանգարեց։ Այո, երրորդ նախագահը կտրուկ դեմ էր, իսկ ես ասում էի, որ ընդդիմությունը չի կարող չմասնակցել։
.Իշխանափոխությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ և՛ ՀՀԿ-ի, և՛ երրորդ նախագահի համար։ Ես ունեմ իմ պատկերացումը, որն այդքան էլ չի համընկնում ՀՀԿ պատկերացումների հետ։
.ՀՀԿ-ն իշխանություն է դարձել իմ նախագահության ժամանակ։ Մեծ հարց է, թե ո՞վ է ում թիկունք կանգնել կայացման համար։ Նույնիսկ բարոյականության հարց է նման բան հնչեցնելը։
. 2018 թ․ ապրիլին ես զանգել եմ երրորդ նախագահին, հարցրել՝ ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, որովհետև սա ձնագնդի պես աճում է, խնդիր է դառնալու, վերահսկողությունը կորցնելու եք։ Սերժ Սարգսյանը շատ հանգիստ ասաց, որ խնդիր չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել։
.Եթե հարց առաջանա, որ այս իշխանություններից ազատվելու համար անհրաժեշտություն լինի կոալիցիա կազմել, չեմ կարծում, որ այլընտրանք ենք ունենալու։ Բայց միասին ընտրության գնալու հնարավորությունը չեմ տեսնում։
.Այս իշխանությունն ընդունում է, որ տգետ են, որ ձախողվել են։ Առաջարկում եմ Նիկոլի կերպարով տգիտության էմոջի պատրաստել և այդ բառի փոխարեն օգտագործել։
.Իմ անցյալը հուշում է, որ ճգնաժամային իրավիճակներում ես կարողանում եմ կառավարել։ Ես հայտարարում եմ, որ այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։
.Մենք ունենք փայլուն ժողովուրդ՝ աշխատասեր, խելացի, ճարպիկ։ Եվ դա եղել է մեր մրցակցային առավելությունը։ Մեր մրցակցային առավելությունները եղել են մեր ժողովրդի գիտելիքները, մասնագիտական որակները, ինչն էլ էապես նպաստել է օտաերկրյա ներդրումների ծավալի աճին»։