Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բերեք նրանց անարգանքի սյունին գամեք, մենք էլ տեսնենք, թո նախկիններից էդ ով է, որ ՔՊ-ի հետ սիլի-բիլի է անում. Մեսրոպ Մանուկյան
«ՔՊ-ի իշխանության օրորք, կոռուպցիայի մեջ եղել են և քրեական գործեր են հարուցվել պաշտպանության նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, էկոնոմիկայի նախարարի, ՊՎԾ-ի ղեկավարի և շարքն անվերջ է»,-Այսօր ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին դիմեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ արձագանքելով կոռուպցիայի մասին Ավինյանի խոսքերին։
Նա հերքեց նաև Ավինյանի այն հայտարարությունը, թե խնդիրներ կան 100 ծրագրից 5-ում, քանի որ առնվազը 10 օբյեկտում անձամբ ինքն է խնդիրներ արձանագրել և հրապարակել Տիկ-Տոկի իր էջում։
Ավագանու անդամը հայտարարեց, թե «ԼիլիանԱրմ» ընկերությունն իրեն հակադարձում է, թե քաղաքապետարանի մրցույթի փաթեթում պահանջ չի եղել, որ ասֆալտը բիտումով արվեր և նշեց, որ նախագծման փուլերում է խնդիրներ լինում։
Ավինյանը համաձայնեց Մանուկյանի հետ՝ նշելով, որ եղել են վատ նախագծեր, նաև երեք անգամ փոխված նախագծեր, շինարարներ, որոնք պնդել են, որ նախագծերում նման պահանջներ չեն եղել, բայց եղել են նաև շատ լավ նախագծեր, բայց վատ շինարարներ, որոնց աշխատանքը չեն ընդունել։
Քաղաքապետը նաև համաձայնեց, որ իր հնչեցրած խնդիր ունեցող մանկապարտեզները 5-չեն, այլ 7-ն են, բայց առաջարկեց դիտարկել մնացած նորմալ իրականացված ծրագրերը։
Մերսրոպ Մանուկյանը նաև հրապարակեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը, թե անորակ շինարարության 60-70-ը նախկին իշխանությունների հետ կապ ունեցողներն է իրականացրել և պետք է ուսումնասիրվի նրանց աշխատանքները։
«Այստեղ հարց պահանջ է, որ դուք հանձնարարեք մոտակա 21 օրվա մեջ այդ 70-80% անորակ աշխատանքներ կատարողներին ներկայացնեք, անարգանքի սյունին գամեք, մենք էլ տեսնենք, թո նախկիններից էդ ով է,որ ձեր հետ սիլի-բիլի է անում»,-ասաց Մանուկյանը և հետաքրքրվեց, թե ինչու ՔՊ-ական ավագանու անդամները չեն գնում այդ վատ նախկինների արած անորակ գործը բացահայտում՝ խոստանալով որ նախկինների անորակ շինարարության համար հարյուրապատիկ ավելի շատ ու կոշտ կքննադատի։
Տիգրան Ավինյանը կոնկրետ չպատասխանեց այդ և ասֆալտում բիտում չլինելու մասին հարցին, այլ ավագանու ընդդիմադիր անդամին հորդորեց հարցում անել ՏԿԵ նախարարությունը և 1018 թվականից կատարված ծրագրերում նման հետաքրքիր աշխատանքների կկարողան ծանոթանալ։