Մեր ընդդիմադիր գործընկերները ճիշտ են, վստահաբար ունենք այդ խնդիրները տվյալ մանկամպարտեզներում. Տիգրան Ավինյան
Հասարակություն
13:39 20/05/2025
Հայաստան

Մեր ընդդիմադիր գործընկերները ճիշտ են, վստահաբար ունենք այդ խնդիրները տվյալ մանկամպարտեզներում. Տիգրան Ավինյան

«100 ծրագրի մեջ մոտավորապես 4-5 ծրագիր ունենք, որոնք խնդրահարույց են և վստահավար ավագանու ընդդիմադիր խմբակցություններից մեկր գործընկերները, երբ բարձրաձայնում են, որ կա խնդիր տվյալ մանկապարտեզում, այո ճիշտ են ասում»,- ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա հավաստիացմամբ, վերջին 3 տարում Երևանում արվել է այնքան ծրագիր,ինչքան չի արվել նախորդ 30 տարվա ընթացքում։

 «Վստահաբար ունենք այդ խնդիրները տվյալ մանկամպարտեզներում, 2023 թվականին էդ մանկապարտեզներում՝ 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ՝ որակի և փաստաթղթերի հետ կապված»,-հայտարարեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ մեկ տարում 1 տասնյակից ավել մանկապարտեզ են բացում և ամեն մի մանկամպարտեզում 150-300 երեխա է այցելում։

 Երևանի քաղաքապետը վստահեցրեց, թե իրականությանը չի համապատասխանում տարածվող կարծիքը, թե վատ կառուցված մանկապարտեզների խնդիրը համատարած է։

Ավինյանը հայտարարեց, որ այսուհետ Ավագանու բոլոր խմբակցությունների հրավեր կուղարկի մանկապարտեզների՝ քաղաքապետի բացման արարողությանը, որպես նրանք տեսնեն բարձր որակով կառուցված և բարեկարգած էներգախնայող մանկապարտեզները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder