Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում բանջարեղենը թանկացել է 28%-ով, այդ թվում կարտոֆիլը 41.4 %-ով. ՎԿ
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ 2025թ. հունվար-ապրիլի սպառողական գների ինդեքսը։
Ըստ վիճակագրության, հունվար-ապրիլին սպառողական գների ինդեքսը աճել է 3.2%-ով։
Հատկանշական է, որ սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքն թանկացել է 5,2 %,ալկոհոլային խմիչքը և ծխախոտը՝4.2 %։
Բարձր գնաճ է արձանագրվել առաջին անհրաժեշտության սննդամթերքների շարքում։
Միրգը թանկացել է 13.6%-վ, բանջարեղենը՝ 28%-ով, կարագը 12.8%-ով, կարտգոֆիլը 41.4%-ով։
ՎԿ-ի հրապարակած վիճակագրությունից պարզվում է, որ շոկոլադը թանկացել է 10.9 %-ով, սուրճը՝ 17.3%-ով, կակաոն և շոկոլադի փոշին 13.9%-ով, իսկ տրանսպորտը թանկացել է 25%-ով։