Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր Նորքի նախկին թաղապետը չի զղջացել, որ ծեծել է ակտիվիստ Արթուր Չախոյանին
«Քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես՝ երբ և որ ժամանակահատվածում», - Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողներին ասաց «Հանրապետութուն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Նոր Նորքի թաղապետարանի միջադեպից 20 օր հետո միայն որոշել հրաժարական տալ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
Հարցին՝ ՔՊ-ի հետ դադարեցվելո՞ւ է կոալիցիոն համաձայնագիրը, նա պատասխանեց. «Ես գնում եմ 26 թիվ ընտրություններ։ Հայտարարություն եմ արել, հետևեք իմ հայտարարությանը։ 2026 թվին կհանդիպենք»։
Հարցին՝ զղջո՞ւմ է, որ ծեծել է Արթուր Չախոյանին, նա պատասխանեց մեկ բառով՝ «ոչ»։ Այնուհետև նստեց մեքենան ու հեռացավ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծել էին ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Այսօր Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նա հայտարարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում լիազորությունները դադարեցնելու մասին։