Լավրովի այցի ծրագրից հանվե՞լ է Ծիծեռնակաբերդ այցելությունը
Քաղաքական
17:24 22/05/2025
Հայաստան

Լավրովի այցի ծրագրից հանվե՞լ է Ծիծեռնակաբերդ այցելությունը

Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, «Արմենպրես»-ին ներկայացրած պարզաբանման մեջ, հերքել է այդ լուրը։ 

«ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի զբոսայգի՝ պայմանավորված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական տարելիցով, իսկ Ծիծեռնակաբերդ ՌԴ ԱԳ նախարարի անունից կուղարկվի ծաղկեպսակ: Աշխատանքային այցերի պարագայում ծրագրում նմանատիպ բաղադրիչների ներառումն իրականացվում է այցելող կողմի նախաձեռնությամբ: Հայկական կողմն ապահովել է այցի ծրագրի նշյալ բաղադրիչների բոլոր անհրաժեշտ արարողակարգային, նախապատրաստական աշխատանքները»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լավրովի այցի ծրագրից հանվե՞լ է Ծիծեռնակաբերդ այցելությունը