Խոշոր ավտովթարի զոհը «Դիլիջան» ազգային պարկում աշխատող Նիկոլ Փաշինյանի ազգականն է
Հասարակություն
15:32 23/05/2025
Հայաստան

Խոշոր ավտովթարի զոհը «Դիլիջան» ազգային պարկում աշխատող Նիկոլ Փաշինյանի ազգականն է

Մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի (Պիկապ) ավտոմեքենան Դիլիջանից դեպի Հաղարծնի վանք տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 
 
«Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները: 
 
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Մահացածն ու վիրավորը աշխատում էին Ազգային պարկում, մահացածն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթարի զոհը «Դիլիջան» ազգային պարկում աշխատող Նիկոլ Փաշինյանի ազգականն է