Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. նախագահ Կավելաշվիլի
Քաղաքական
13:13 23/05/2025
Տարածաշրջան

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. նախագահ Կավելաշվիլի

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ։ «Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ, այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։

«Մեր տարածաշրջանում հակամարտություն է ծագել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտության դադարեցմամբ շահագրգիռ կողմերից մեկն ենք։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու իրենց պատրաստակամության համար։

Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ են ընձեռում բոլոր երեք երկրներին», - ասաց Միխեիլ Կավելաշվիլին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. նախագահ Կավելաշվիլի