Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիսի 20-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Նույն օրվա դրությամբ 8315 անձ ՀՀ նախագահի հրամանագրով արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն: Ասուլիսում տվյալները ներկայացրեց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:
Նա նշեց, որ քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, անչափահասների պարագայում՝ ծնողներից մեկի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում, երեխան կարող են ստանալ քաղաքացիություն:
Ա. Ղազարյանը նշեց, որ վերջին շրջանում Արցախից բռնի տեղահանվածների դիմումների ակտիվացում է նկատվում. «Եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի չափ, ապա վերջին շրջանում օրական 40-50-ի դիմում ենք ստանում»։