Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գործող բոլոր վարոդական վկայականները սեպտեմբերի 1-ից կկոնվերտացվի թվային տարբերակների.ՆԳՆ փոխնախարար
«Այս պահին առկա բոլոր քաղաքացիների վարոդական վկայականները սեպտեմբերի 1-ից կկոնվերտացվի թվային վարորդական վկայականների»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյան՝ ներկայացնելով նոր օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղարկվել է ԱԺ։
Նրա խոսքով, նոր օրենսդրական կարգավորումներով սահմանվում է, որ եթե պարեկային ծառայողը կարողանում է նույնականացնել վաորդին առցանց, ապա չի կիրառվի վարորդական վկայական չունենալու վարչական ակտը։ Բոլոր նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։
Ղազարյանը հայտնեց, որ հետագայում եթե քաղաքացին նոր վարորդական վկայական ստանա, ապա պետական տուք կվճարի, իսկ եթե նաև պլաստիկ տարբերակը ցանկանա, ապա ավելի շատ պետք է վճարի։
Նա նշեց, որ թվայնացվելու են նաև մեքենաների տեախանձնագրերը և այդ փոփոխություններն արվում են այն նպատակով որ դյուրինացվի ավտոմեքենաների հետ գործարքները առցանց իրականացնելու գործընթացը։
Ներկայացնելով օրենսդրական փաթեթեի մյուս կարգավորումը՝ Ղազարյանը նշեց, որ Վարորդական իրավունքի քննությունները վերահանձնել օրենքով սահմանված ժամկետներից շուտ՝ համապատասխան վճարների դիմաց։