Արցախից բռնի տեղահանված 8315 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն
Իրավունք
13:52 23/05/2025
Հայաստան

Արցախից բռնի տեղահանված 8315 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն

Մայիսի 20-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Նույն օրվա դրությամբ 8315 անձ  ՀՀ նախագահի հրամանագրով արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն: Ասուլիսում տվյալները ներկայացրեց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:

Նա նշեց, որ քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, անչափահասների պարագայում՝ ծնողներից մեկի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում, երեխան  կարող են ստանալ քաղաքացիություն:

Ա. Ղազարյանը նշեց, որ վերջին շրջանում Արցախից  բռնի տեղահանվածների դիմումների ակտիվացում է նկատվում. «Եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի չափ, ապա վերջին շրջանում օրական 40-50-ի դիմում ենք ստանում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախից բռնի տեղահանված 8315 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն