Երկուամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ չկան. ՔԿ
Իրավունք
12:39 24/05/2025
Հայաստան

Երկուամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ չկան. ՔԿ

Մարմարիկ գետում այսօր հայտնաբերված  երկուամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր 20-օրյա որոնումներից հետո ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ժամը 11։11-ին փրկարարները գետից դուրս են բերել Տ․ Պ․-ի (ծնված 2023 թ․) դին։

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ։

Մայիսի 4-ին, ժամը 11։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է (տան մոտակայքով հոսում է Մարմարիկ գետը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մայիսի 4-24-ը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ընդհանուր 1591 փրկարարական ծառայող և ոստիկանության շուրջ 800 ծառայող։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder