Հնդկաստանի ափերի մոտ վտանգավոր բեռ տեղափոխող կոնտեյներային նավ է խորտակվել
Հասարակություն
22:48 25/05/2025
Աշխարհ

Հնդկաստանի ափերի մոտ վտանգավոր բեռ տեղափոխող կոնտեյներային նավ է խորտակվել

Հնդկաստանի հարավում գտնվող Կոչի քաղաքի ափերի մոտ խորտակվել է վտանգավոր բեռ տեղափոխող MSC ELSA 3 կոնտեյներային նավը; Դեպքի մասին հաղորդում է The Indian Express-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցչին։

«Շաբաթ օրը՝ ժամը 1:30-ի սահմաններում, աղետի մասին ահազանգ է ստացվել, քանի որ կոնտեյներային նավը 26 աստիճանի թեքություն ուներ։ Փրկարարական գործողությանը մասնակցել են Հնդկաստանի ռազմածովային ուժերի մեկ նավ, երկու առափնյա պահպանության նավ և մեկ Dornier ինքնաթիռ»,-ասել է ռազմական գերատեսչության խոսնակը։

Վթարի հետևանքով մեծ քանակությամբ բեռ է խորտակվել։

«Նավի վրա կար 640 կոնտեյներ, այդ թվում՝ 12-ը՝ կալցիումի կարբիդով և 13-ը՝ վտանգավոր բեռով։ Նավի վրա նաև կար 367,1 տոննա վառելիքային նավթ և 84,44 տոննա դիզելային վառելիք»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հավելել է գերատեսչությունը։

Անձնակազմի մեջ էին Ռուսաստանից կապիտանը, 20 ֆիլիպինցի, երկու ուկրաինացի և մեկ վրացի։ Նավի վրա գտնվող բոլոր 24-ը փրկվել են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդկաստանի ափերի մոտ վտանգավոր բեռ տեղափոխող կոնտեյներային նավ է խորտակվել