Եթե ՍԴ-ն որոշի, որ Խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություն. Փաշինյան
Քաղաքական
11:12 26/05/2025
Հայաստան

Եթե ՍԴ-ն որոշի, որ Խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություն. Փաշինյան

«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես եղել է  խորհրդային միության ժամանակներում»,- «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ խաղաղության  պայմանագրի համաձայնեցված տեքստի նախագծում մեկ դրույթ կա, որ կողմերը հայտարարում են՝ միմանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ, ապագայում չեն ներկայացնելու որևէ նման պահանջներ։

Փաշինյանը նաև ասաց, որ տեքստում ևս մեկ դրույթ կա, կողմերը չեն կարող իրենց ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության պայմանագիրը չկատարելու համար։

Նա հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Հայաստանը պարտավոր է այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ ստուգելու համար  պայմանագրի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը, ինչը պարտադիր է։

«Եթե ՍԴ-ն որոշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը չի համապասխանում մեր Սահմանադրությանը, թեպետ մեր փորձագետներն ասում են, որ մեծ չէ հավանականությունը, որ ՍԴ-ն նման որոշում կայացնի, մենք կունենանք առանձահատուկ իրավիճակ, և մենք պետք է որոշում կայացնենք։ Ազնիվ ասեմ՝ այդ պարագայում ինչպիսի դիրքորոշում կունենա Հայաստանի կառավարությունն ու անձամբ ես՝ ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն։ Կփորձենք համոզել մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տևական և երկարատև խաղաղության հասնելու համար»,- ասաց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder