Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրճի սեղանը չէր, որ կարևոր էր այդ ամբողջ պատմության մեջ. Կոստանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
«Մեր գնահատականով, Ալբանիայում Փաշինյան-Ալիև հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշեց, որ երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
«Կարծում ենք՝ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Փաշինյանը Ալիևին սուրճի սեղանի մոտ զրուցելու էր հրավիրում, Կոստանյանը նշեց. «Կարծում եմ՝ սուրճի սեղանը չէր, որ կարևոր էր այդ ամբողջ պատմության մեջ։ Կարևորը փաստն է, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումները խաղաղության օրակարգի և խաղաղության պայմանագրի կնքման, առհասարակ խաղաղության գործընթացի առաջմեղման ուղղությամբ»։