Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանեց Հայաստան
Քաղաքական
23:08 25/05/2025
Հայաստան

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանեց Հայաստան

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանեց Հայաստան