«Հրապարակ». Երբ կլինի Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը
Օրվա մամուլ
08:51 27/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Երբ կլինի Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ ՌԴ-ն 2023-ից ի վեր ջանում է Սյունիքում հյուպատոսություն հիմնել, իսկ ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով տորպեդահարում են դա, Ֆրանսիայի՝ ամիսներ առաջ հայտնած ցանկությունը մոտ օրերս կյանքի կկոչվի։

Հունիսի 2-ին Գորիսում կկայանա հայ-ֆրանսիական համաժողով, նույն օրն էլ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը կլինի։ Գրել էինք, որ հյուպատոս է նշանակվելու «Գորիսի ֆրանսախոսների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ափունցը: Փորձագիտական շրջանակներից արդեն հասցրել են կարծիք հայտնել, որ «Սյունիքում Ֆրանսիայի  հյուպատոսությունն ունենալու է խիստ ռազմական՝ հետախուզական նպատակ, որը ծառայելու է կոլեկտիվ Արևմուտքին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder