ԱՄՆ-ից հնչածն արձագանք էր առ այն, որ պատերազմի հավանականություն գոյություն ունի ի հեճուկս ՀՀ-ի հայտարարությունների. Աբրահամյան
Քաղաքական
12:42 27/05/2025
Հայաստան

ԱՄՆ-ից հնչածն արձագանք էր առ այն, որ պատերազմի հավանականություն գոյություն ունի ի հեճուկս ՀՀ-ի հայտարարությունների. Աբրահամյան

«Վերջին 3-4 ամիսներին արտաքին բոլոր խաղացողները խոսում են խաղաղության, անխուսափելի խաղաղության մասին, որևէ մեկը չի խոսում ռիսկերի մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, բոլորը միասին կարծես օգնում են Հայաստանի իշխանությանը ստեղծելու կեղծ խաղաղության միֆ առ այն, որ Հայաստանին որևէ բան չի սպառնում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարությանը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, Տ. Աբրահամյանի կարծիքով,  ԱՄՆ-ում ավելի շատ գնահատել են  այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանից, նաև Ադրբեջանի կողմից աննախադեպ մեծ ծավալներով սպառազինության գնումները,  եղած  սպառազինության արդիականացումը, բավականին մեծ թափ ստացած ագրեսիվ հայտարարությունները, որոնք, ըստ այդ վերլուծությունների, կարող են  մի օր պայթել։

«Մարդ պետք է կույր լինի, զրոյական գիտելիքներ ու հմտություններ ունենա, որ գտնվի այդ դաշտում ու այս սպառնալիքը պարզապես չգնահատի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընգծեց, որ ԱՄՆ-ից հնչածը որոշակի արձագանք էր առ այն, որ ռիսկ գոյություն ունի ի հեճուկս Հայաստանի, այլ երկրների հնչեցրած հայտարարությունների, որ  պարզապես պատերազմի հավանականություն չկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ից հնչածն արձագանք էր առ այն, որ պատերազմի հավանականություն գոյություն ունի ի հեճուկս ՀՀ-ի հայտարարությունների. Աբրահամյան