Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանի աշակերտներին ստիպողաբար թմրանյութ են տվել, ի՞նչ է կատարվում դպրոցներում, ի՞նչ է արվում. Դանիելյանը՝ ՆԳ փոխնախարարին
Իրավունք
16:07 27/05/2025
Հայաստան

Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանի աշակերտներին ստիպողաբար թմրանյութ են տվել, ի՞նչ է կատարվում դպրոցներում, ի՞նչ է արվում. Դանիելյանը՝ ՆԳ փոխնախարարին

«Բացիթողի վիճակ է,  մեր մատաղ սերունդը լուրջ խնդիրների առջ է կանգնած»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա հիշեցրեց Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում կատարած դեպքի մասին, երբ  բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել էին  4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն էր ի հայտ եկել, նրանք սկսել էին տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

«Մխչյան գյուղի դպրոցում բարձր դասարանի աշակերտները ցածր դասարանի աշակերտներին ստիպել են թմրանյութ օգտագործել։ Կանխարգելիչ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, դպրոցներում վերջին շրջանում թմրանյութերի հետ կապված պատմություններ  են հայտնի դառնում։ Ի՞նչ է  կատարվում, ի՞նչ է արվում»,- ասաց Դանիելյանը՝ իր հարցադորւմներով ու դիտարկումներով դիմելով ՆԳՆ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին։

Մկրտչյանն ասաց, ոստիկաններն այս ուղղությամբ իրականացնում են աշխատանքներ,  դեռ կատարելագործվելու, կարողությունները զարգացնելու աշխատանք կա անելու։

«Այս ուղղությամբ ՆԳՆ-ն լուծումների հետևից է գնում՝  հստակ ռազմավարություններ, կանխարգելիչ միջոցառումներ ընդունելով»,- ասաց փոխնախարարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանի աշակերտներին ստիպողաբար թմրանյութ են տվել, ի՞նչ է կատարվում դպրոցներում, ի՞նչ է արվում. Դանիելյանը՝ ՆԳ փոխնախարարին