Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Քաղաքական
14:59 28/05/2025
Հայաստան

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության որոշումը ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին։

«Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը»,- նշված է որոշման մեջ։ 

 Արտակ Զեյնալյանը  «Հանրապետություն» կուսակցության անդամ է:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը  հրաժարականի դիմում էր ներկայացրել, նա ընտրվել էր ՄԻԵԴ-ի դատավոր: 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder