ՈւՂԻՂ. Փաշինյանն իր իշխանության ներկայացուցիչների հետ Սարդարապատում է
Քաղաքական
10:06 28/05/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. Փաշինյանն իր իշխանության ներկայացուցիչների հետ Սարդարապատում է

 Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրն է։

Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել են Սարդարապատի հուշահամալիր։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում: 

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը  գոյատևել է մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հազար: Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է 543 տարի անց վերականգնել պետականությունը:

Ըստ ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի՝ Առաջին Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, որը ոչ աշխատանքային օր է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈւՂԻՂ. Փաշինյանն իր իշխանության ներկայացուցիչների հետ Սարդարապատում է