Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Transfermarkt-ը Սպերցյանին ճանաչել է ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն խաղացող
Գերմանական Transfermarkt պորտալը «Կրասնոդարի» հարձակվողական կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանին անվանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (RPL) 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Այս մասին գրում է metaratings.ru կայքը։
Ֆուտբոլիստը խաղացել է 28 խաղ, որոնցում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ « Կրասնոդարը» անցյալ մրցաշրջանում իրենց պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական համակարգի սան է և խաղում է առաջին թիմում 2021 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ, նա մասնակցել է 143 խաղի, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։