Նոր Նորքը նոր ղեկավար ունի
Քաղաքական
11:46 29/05/2025
Հայաստան

Նոր Նորքը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այս մասին հայտնում է  քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ վարչական շրջանի նախկին ղեկավարը հրաժարական տվեց՝ աշխատակազմում տեղի ունեցած խայտառակ պատմությունից հետո։ «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը հենց թաղապետարանում թիամակիցների հետ հարձակվեց ու ծեծի ենթարկեց հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին։

Տեր-Մարգարյանը մայիսի 14-ին՝ իր լիազորությունների դադերացման մասին հայտարարելուց հինգ օր առաջ աշխատակազմին էր ներկայացրել վարչական շրջանի ղեկավարի նոր տեղակալ Մարատ Սևոյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder