Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից մեկ մարդ զnhվել է, տուժել 12 անձ, 27-ամյա տուժածը սանավիացիայով կտեղափոխվի Երևան
Առողջություն
10:09 29/05/2025
Հայաստան

Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից մեկ մարդ զnhվել է, տուժել 12 անձ, 27-ամյա տուժածը սանավիացիայով կտեղափոխվի Երևան

Մայիսի 29-ին, ժամը 08:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը․ «Opel» մակնիշի ավտոմեքենյում հրդեհ է բռնկվել։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տվյալների 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, «Opel» մակնիշի ավտոմեքենայում կա 1 զոհ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է այս, նաև Վանաձորում կատարված վթարներին.

«Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:

27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:

Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից...»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից մեկ մարդ զnhվել է, տուժել 12 անձ, 27-ամյա տուժածը սանավիացիայով կտեղափոխվի Երևան