Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի. Արմեն Գրիոգրյան
Քաղաքական
13:39 29/05/2025
Հայաստան

Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի. Արմեն Գրիոգրյան

«Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով Խոզնավարի հատվածում այսօր հնչած կրակոցներին՝ ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ Հայաստանն Արդբեջանին առաջարկել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել:

Նրա խոսքով՝ խաղաղության կառուցման գործընթացում առաջընթաց է ապահովվել՝ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբերը շարունակում են աշխատել, որպեսզի սահմանազատման գործընթացի հետ կապված առաջ ընթանան:

«Վերջին պայմանավորածությունն այն է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանակետից շարունակվելու է սահմանազատման գործընթացը, փորձում են բանակցությունների միջոցով հասնել լուծումների, որպեսզի շարունակվի սահմանազատման գործընթացը»,-հայտարարեց Գրիգորյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի. Արմեն Գրիոգրյան