Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում «Շտապօգնության» բժիշկներն ու վարորդները մի խումբ անձանց կողմից ենթարկվել են բռնnւթյան
«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։
Նրանք ամեն օր փրկում են կյանքեր, հաճախ՝ վտանգելով սեփական անվտանգությունը։
Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլ նաև արժանի է ամենախիստ իրավական գնահատականին»,- գրել է Կոստանյանը։