Օրեր առաջ Փաշազադեն էր անարգել հայ եկեղեցին, հիմա նրան շարունակում է Փաշինյանը. Էդգար Ղազարյան
Քաղաքական
15:18 30/05/2025
Հայաստան

Օրեր առաջ Փաշազադեն էր անարգել հայ եկեղեցին, հիմա նրան շարունակում է Փաշինյանը. Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանը հարձակվել է մեր եկեղեցիների, սրբավայրերի վրա, շատ տրամաբանական է կապը Փաշազադեի և Փաշինյանի գործողությունների միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն էր անարգել հայ եկեղեցին, սրբավայրերը, քրիստոնեության գաղափարախոսությունը, հիմա Փաշազադեին շարունակում է  Նիկոլ Փաշինյանը։

«Դա սրբապղծություն է, թիրախավորում է  Հայ Առաքելական եկեղեցին, ողջ հոգևոր դասին։

Սա հետևողական պայքար է մեր եկեղեցու դեմ։ Եկեղեցին պետք է միասնաբար ոտքի կանգնի ողջ հոգևոր դասով, ողջ հավատացյալներով, մեր ժողովրդի,  այսօրվա պայքարի առաջնորդող ուժը պետք է լինի»,- սաց Է.Ղազարյանը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օրեր առաջ Փաշազադեն էր անարգել հայ եկեղեցին, հիմա նրան շարունակում է Փաշինյանը. Էդգար Ղազարյան