ՌԴ դատարանը կդատի Ուկրաինայի կողմից կռված հայաստանցուն
Քաղաքական
19:41 30/05/2025
Աշխարհ

ՌԴ դատարանը կդատի Ուկրաինայի կողմից կռված հայաստանցուն

Հայաստանից վարձկանը, որը միացել է Ուկրաինայի զինված ուժերին (ՈՒԶՈւ), ապա փորձել է մուտք գործել Ռուսաստան, կկանգնի դատարանի առաջ։ Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը։

Հայտնի է, որ Հայաստանի քաղաքացին Ուկրաինայի տարածք է մտել Մոլդովայի միջոցով 2022 թվականին։ Նա միացել է ՈւԶՈւ-ին և մինչև 2023 թվականի դեկտեմբերը կռվել է ռուսական բանակի դեմ։ Մի պահ նա վիրավորվել է, որից հետո դասալքել և փախել է Ուկրաինայից։

2024 թվականի հոկտեմբերին Բալյանը ցանկացել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն Դոմոդեդովո օդանավակայանով։ Այնտեղ նրան ձերբակալել և կալանավորել են։ Այժմ վարձկանի գործը կքննարկի դատարանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ դատարանը կդատի Ուկրաինայի կողմից կռված հայաստանցուն