Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Փաշինյանը կրկին թիրախավորում է հոգևորականներին
Նիկոլ Փաշինյանը ինչպես երեկ, այսօր նույնպես օրը սկսել է եկեղեցուն ու հոգևորականներին թիրախավորող գրառմամբ։
Նա նախ մեջբերում է արել սաղմոսից. «9 Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ,
իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո,
10 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ,
եւ նրանց սրտերն ունայնացած են:
Սաղմոս 5»։
Երկրորդ գրառման մեջ նշել է. «Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։
Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։
Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։
