«Հրապարակ». Ինչու է Ավինյանը քաղաքային բյուջեից մասնավոր ընկերություններին հսկայական գումարներ տալիս
Օրվա մամուլ
08:40 31/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է Ավինյանը քաղաքային բյուջեից մասնավոր ընկերություններին հսկայական գումարներ տալիս

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանը հերթական միլիոնանոց «մշակութային» հատկացումն է արել, այս անգամ՝ «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին: Կարգադրության մեջ նշված է. ««Մանկական գրքի փառատոն» նախագծի իրականացման աջակցության նպատակով հատկացնել 39 միլիոն դրամ»:

Այս գրատունը քաղաքապետարանինը չէ, ոչ էլ պետական է։ Անհասկանալի է, թե ինչու է Տիգրան Ավինյանը քաղաքային բյուջեից մասնավոր ընկերություններին հսկայական գումարներ տալիս: Եվ սա ո՛չ առաջին, թերևս՝ ո՛չ էլ վերջին շռայլ հատկացումն է մշակութային օջախներին:

Ամիսներ առաջ էլ հայ հանրությունը փնտրեց, բայց չգտավ, թե ով է Սերոժիկի կերպարը մարմնավորած անձը կամ «Սերոժիկ» ֆիլմի պրոդյուսերը, որին քաղաքապետը 10 մլն դրամ էր հատկացրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու է Ավինյանը քաղաքային բյուջեից մասնավոր ընկերություններին հսկայական գումարներ տալիս