Անվտանգության աշխատակիցները պայթուցիկներ են փնտրել Ստամբուլի Չիրագան պալատում, որտեղ անցկացվելու է ՌԴ-Ուկրաինա բանակցությունները
Քաղաքական
10:27 02/06/2025
Աշխարհ

Անվտանգության աշխատակիցները պայթուցիկներ են փնտրել Ստամբուլի Չիրագան պալատում, որտեղ անցկացվելու է ՌԴ-Ուկրաինա բանակցությունները

Անվտանգության աշխատակիցները ռումբերի կամ պայթուցիկ սարքերի առկայության խնդրով ստուգել են Ստամբուլի Չիրագան պալատը, որտեղ այսօր ծրագրվում են անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։ Ստուգումն իրականացվել է շների օգնությամբ, նստավայրի մուտքի

Կիրակի երեկոյան Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի համար Ռուսաստանի պատվիրակության գլխավորությամբ Ստամբուլ է ժամանել նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումը նախատեսված է երկուշաբթի, ժամը 13:00-ին, Չիրագան պալատում։

Հանդիպմանը Մոսկվան հուշագիր կհանձնի ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այն ներառում է հակամարտության հիմնական պատճառների լուծման բոլոր ասպեկտները։ Reuters-ի փոխանցմամբ՝ Կիևը կառաջարկի խաղաղ կարգավորման նախագիծ, որի պահանջները նման են ավելի վաղ առաջադրված պայմաններին։ Ուկրաինան պնդում է Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության սահմանափակումների վերացում, Ռուսաստանի կազմում ազատագրված տարածքների միջազգային ճանաչման բացառում և հատուցումներ վճարի պահանջ։

Անվտանգության մանրակրկիտ ստուգումից հետո լրագրողներին թույլ են տվել մտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների տարածք Ստամբուլի Չիրագան պալատում։ Բանակցությունները լուսաբանելու համար ժամանել են ավելի քան 200 լրագրողներ ամբողջ աշխարհից։

Թուրքական կողմը հայտարարել է, որ լիովին պատրաստ է հանդիպմանը և ապահովել անվտանգությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder