Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանությունները գործում են մեր թշնшմիների հետ հավասարապես, նույն ծրագրով՝ ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը. ակցիա՝ կառավարության դիմաց
«Այսօր նպատակաուղղված հերթական քայլն է արվում հայոց ազգային ինստիտուտները խարխլելու դեմ։ Այսօրվա արշավն ուղղված է հայոց հիմնասյուներից մեկի՝ հայ եկեղեցու դեմ, որը դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը»,- կառավարության դեմ ի պաշտպանություն հայոց եկեղեցու ակցիայի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացի Գայանե Ենոքյանը։
Ըստ նրա, Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավը թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից. «Մարդիկ պետք է հասկանան, որ այսօր եկեղեցիների կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը՝ այլևս չենք հանդուրժելու նման վարքագիծ, գործով ցույց տանք, որ չենք հանդուրժելու իրենց լկտի պահվածքը, մեր գոյության հարցն է դրված։
Այս իշխանությունները գործում են մեր թշնամիների հետ հավասարապես, նույն ծրագրով ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը»։
Ակցիայի մասին ՀՀ քաղաքացի Սոնիա Թաշչյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանն իր գրառումներով ուզում է հրահրել, նսեմացնել հայ եկեղեցին։
«Եթե մենք ունենք արժանապատվություն, պետք է դուրս գանք պաշտպանելու մեր եկեղեցին, մեր տունը, մեր հայրենիքը։ Պետք է ձերբազատվենք Փաշինյանից ու իր իշխանությունից։
Երկիրն օրհասկան վիճակի մեջ է, վտանգն արդեն հասել է Երևան, մեր տները։ Ամեն մարդ պետք է վեր կենա ու պայքարի»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցները պարանի վրա ամրացրել են պաստառներ՝ «Մեր արհավիրքի պատճառը սատանայապաշտ իշխանություններն են», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է» և այլ գրառումներով։