Ռուսաստանը Ուկրաինային առաջարկում է հրադադարի երկու տարբերակ
Քաղաքական
21:37 02/06/2025
Հայաստան

Ռուսաստանը Ուկրաինային առաջարկում է հրադադարի երկու տարբերակ

«Ռուսական հուշագիրը ուկրաինական կարգավորման շրջանակներում հրադադարի երկու տարբերակ է առաջարկում»,-այդ մասին ասվում է  «ՌԻԱ նովոստի»-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթից։

Հուշագրի երկրորդ բաժինը՝ «Հրադադարի պայմաններ» վերնագրով, հրադադարի երկու տարբերակ է առաջարկում։

«Տարբերակ 1. Ուկրաինայի զինված ուժերի և Ուկրաինայի այլ կիսառազմական կազմավորումների լրիվ դուրսբերման սկիզբը Ռուսաստանի Դաշնության տարածքից, այդ թվում՝ ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժյեի և Խերսոնի մարզերից, և դրանց դուրսբերումը Ռուսաստանի Դաշնության սահմաններից կողմերի համաձայնեցրած հեռավորության վրա՝ համաձայն հաստատված կանոնակարգերի»,-ասվում է փաստաթղթում։

Ռուսական հուշագրի համաձայն՝ հրադադարի երկրորդ տարբերակը ենթադրում է «փաթեթային» բնույթ, որը պարունակում է մի շարք պայմաններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder