Ինչու է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը հրաժարական տվել
Քաղաքական
12:31 02/06/2025
Աշխարհ

Ինչու է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը հրաժարական տվել

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող ուսումնավարժարանին։ Կիևի տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 60-ը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածը և հայտնել, որ այն իրականացրել է «Իսկանդեր»-ով:

Այդ հարձակումից հետո Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Միխայլո Դրապատին հրաժարական է տվել։ Նա ասել է, որ պատասխանատվություն է զգում կատարվածի համար՝ ընդգծելով, որ բանակը, որտեղ կորուստների համար ոչ ոք պատասխանատու չէ, «մեռնում է ներսից»։

«Ես որոշել եմ զեկույց ներկայացնել Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնից իմ հրաժարականի մասին։ Սա գիտակցված քայլ է՝ թելադրված 239-րդ ռազմավարժարանին հարվածի համար իմ անձնական պատասխանատվության զգացումով»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, գրել է նա Telegram-ում։

Դրապատին ընդգծել է, որ ուկրաինական բանակում պահպանվում են «պատասխանատվության բացակայությունը ու անպատժելիությունը», և նա, իբր, փորձել է պայքարել նրանց դեմ, սակայն ապարդյուն։

Դրապատին ցամաքային զորքերը ղեկավարում էր 2024 թվականի նոյեմբերից։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսանդր Պավլյուկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչու է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը հրաժարական տվել