Оկnւպաgված Արցախում nչնչացվnւմ են հայկական շինությունները
Հասարակություն
14:31 02/06/2025
ԼՂՀ

Оկnւպաgված Արցախում nչնչացվnւմ են հայկական շինությունները

Օկուպացված Արցախում՝ Ստեփանակերտում, Իվանյանում և այլ բնակավայրերում իրականացվող լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքների շրջանակներում քանդվում են «անօրինական շինություններ»: Այս մասին հայտարարել է Ադրբեջան նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։

Նրա խոսքով, իբր այդ տարածքներում հայերի կողմից կառուցվել են զգալի թվով «ինքնակամ շինություններ»։

Շրջանների վերականգնման, շինարարության և կառավարման ծառայությունից էլ հայտնել են, որ աաշխատանքներն իրականացվում են «ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնողական և շինարարական նախագծերի շրջանակներում»:

Յուսուբովը նշել է, որ Ստեփանակերտում ձևավորվում է «Ղարաբաղի համալսարանի մեծ կամպուս», որի հետ կապված մաքրվում է նաև հարակից տարածքը։ Միաժամանակ պահպանվում են չափանիշներին համապատասխանող շենքերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Оկnւպաgված Արցախում nչնչացվnւմ են հայկական շինությունները