Բրիտանիան անցել է «պատերազմի պատրաստվելու» ռեժիմի
Քաղաքական
15:40 02/06/2025
Աշխարհ

Բրիտանիան անցել է «պատերազմի պատրաստվելու» ռեժիմի

Մեծ Բրիտանիան անցնում է «պատերազմի պատրաստվելու» ռեժիմի՝ իր նոր պաշտպանական ռազմավարության համաձայն։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասինհայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը, որի խոսքերը հեռարձակվել է բրիտանական հեռուստատեսությամբ։

«Մենք անցնում ենք պատերազմի պատրաստվելու վիճակի, որը կլինի մեր զինված ուժերի առաջնային նպատակը: Երբ մեզ ուղղակիորեն սպառնում են առաջադեմ ռազմական հնարավորություններ ունեցող երկրները, նրանց զսպելու ամենաարդյունավետ միջոցը պատրաստվելն է և ցույց տալը, որ մենք պատրաստ ենք խաղաղությունն ապահովել ուժի միջոցով»,- նա Գլազգոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է վարչապետը կառավարության նոր ռազմավարական պաշտպանության վերանայման վերաբերյալ:

Միացյալ Թագավորության կառավարությունն այսօր պետք է հրապարակի մինչև 2027 թվականը իր պաշտպանության ռազմավարական դոկտրինը՝ ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2,5%-ի հասցնելու պլանների ֆոնին: Փաստաթուղթը կներառի պաշտպանական քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ: Նախորդ դոկտրինը հրապարակվել է 2021 թվականին, այնուհետև վերանայվել է ուկրաինական հակամարտության բռնկումից հետո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բրիտանիան անցել է «պատերազմի պատրաստվելու» ռեժիմի