Այս իշխանությունները գործում են մեր թշնшմիների հետ հավասարապես, նույն ծրագրով՝ ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը. ակցիա՝ կառավարության դիմաց
Հասարակություն
13:13 02/06/2025
Հայաստան

Այս իշխանությունները գործում են մեր թշնшմիների հետ հավասարապես, նույն ծրագրով՝ ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը. ակցիա՝ կառավարության դիմաց

«Այսօր նպատակաուղղված հերթական քայլն է արվում հայոց ազգային ինստիտուտները խարխլելու դեմ։ Այսօրվա արշավն ուղղված է  հայոց հիմնասյուներից մեկի՝ հայ եկեղեցու դեմ, որը դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը»,- կառավարության դեմ ի պաշտպանություն հայոց եկեղեցու ակցիայի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացի Գայանե Ենոքյանը։

Ըստ նրա, Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավը  թելադրվում է  թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից. «Մարդիկ պետք է հասկանան, որ այսօր եկեղեցիների կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը՝ այլևս չենք հանդուրժելու նման վարքագիծ, գործով ցույց տանք, որ  չենք հանդուրժելու իրենց լկտի պահվածքը,  մեր գոյության հարցն է դրված։

Այս իշխանությունները գործում են մեր թշնամիների հետ հավասարապես, նույն ծրագրով ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը»։

Ակցիայի մասին ՀՀ քաղաքացի  Սոնիա Թաշչյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանն իր գրառումներով ուզում է  հրահրել, նսեմացնել հայ եկեղեցին։

«Եթե մենք ունենք արժանապատվություն, պետք է դուրս գանք պաշտպանելու մեր եկեղեցին, մեր տունը, մեր հայրենիքը։ Պետք է ձերբազատվենք Փաշինյանից ու իր իշխանությունից։

Երկիրն օրհասկան վիճակի մեջ է, վտանգն արդեն հասել է Երևան, մեր տները։ Ամեն մարդ պետք է վեր կենա ու պայքարի»,- ասաց նա։ 

Ակցիայի մասնակիցները պարանի վրա ամրացրել են պաստառներ՝ «Մեր արհավիրքի պատճառը սատանայապաշտ իշխանություններն են», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է» և այլ գրառումներով։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս իշխանությունները գործում են մեր թշնшմիների հետ հավասարապես, նույն ծրագրով՝ ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը. ակցիա՝ կառավարության դիմաց