Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Փաշինյանի երեկվա որոշմամբ Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
Արամ Ղազարյանն էլ Լոռու մարզպետն էր։ Նա երեկ հայտարարեց այդ պաշտոնից ազատվելու մասին։