Ուրիշ երկրների մարզիկները մոտենում էին ու ասում՝ էս ինչ արեցիր. ԵԱ եռակի չեմպիոն Արթուր Դավթյան
Սպորտ
14:53 03/06/2025
Հայաստան

Ուրիշ երկրների մարզիկները մոտենում էին ու ասում՝ էս ինչ արեցիր. ԵԱ եռակի չեմպիոն Արթուր Դավթյան

«Ես էլ զարմացա, ուրախացա, որ առաջին ցատկը կատարեցի ու կանգնեցի։ Բայց որ երկրորդն էլ կանեմ ու կկանգնեմ, քայլ չեմ կատարի, զարմանած էի, չէի սպասում, որ կարող եմ այդպես թռնել։ Ստացվեց, կարողացա անել առավելագույնը»,- ասուլիսում ասաց Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, ով Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն։

Նա նշեց, որ բոլորն էլ զարմացել էին. «Ուրիշ երկրների մարզիկներն էլ մոտենում էին, շնորհավորում, ասում՝ էս ինչ արեցիր»։

«Իհարկե, աշխատելու տեղ էլի կա, բայց կարևորն այն է, որ կանգնեցի ու քայլ չկատարեցի։ Դա այս տարվանից բոնուս է տալիս, ինչը մեծ դեր է խաղում»,- ասաց Եվրոպայի չեմպիոնը։

ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանն ասաց, որ եթե մարզիչները գոհ են իր ցուցաբերած արդյունքից, ինքն էլ է գոհ իր կատարածից։

ԵԱ-ի ոսկե մեդալակիր 17-ամյա Համլետ Մանուկյանն ասաց, որ թերություններ կային, որոնք պետք է շտկել, ավելի շատ պարապել ու հաջորդ մրցումներում ավելի լավ արդյունք գրանցել։

«Մեծ է ավագ ընկերների աջակցությունը, նրանք իրենց փորձը փոխանցում են մեզ, առանց իրենց աջակցության այս ամենը չէր ստացվի»,- նշեց Համլետը։

ԵԱ-ի արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանն ասաց, իր և Համլետի՝ մեծահասկաների առաջին առաջնությունն էր,  լարվածությունն ու պատասխանատվությունն ավելի բարդ էր. «Փառք Աստծո, կարողացանք մեդալներ նվաճել, Հայաստանի դրոշը բարձրացել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուրիշ երկրների մարզիկները մոտենում էին ու ասում՝ էս ինչ արեցիր. ԵԱ եռակի չեմպիոն Արթուր Դավթյան