Եթե թերհավաքագրումները շարունակվեն, ապա քաղաքապետարանը չի կարողանա գնել խոստացած 45 տրոլեյբուսը. Հայկ Կոստանյան
Հասարակություն
12:58 03/06/2025
Հայաստան

Եթե թերհավաքագրումները շարունակվեն, ապա քաղաքապետարանը չի կարողանա գնել խոստացած 45 տրոլեյբուսը. Հայկ Կոստանյան

«Ուղեվարձը չվճարելու ակցիաների հետևանքով, մենք ունենք մի իրավիճակ, երբ Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսել էր ձեռք բերել շուրջ 45 տրոլեյբուս, բանից պարզվում է, որ այդ 45-ից առնվազը 30-ը հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ էդ գումարն որպես այդպիսին չկա»-հրավիրված ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ 30 նոր տրոլեյբուսը, որ պետք է լիներ նախատեսված 45 նոր ձեռք բերվելիքի մեջ, դուրս է եկել ցանկից։

 «Նման տեմպերով, եթե թերհավաքագրումը շարունակվի, չի բացառվում, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսված 45-ից մնացած 15 տրոլեյբուսն էլ չկարաղանա ձեռք բերել»,- ասաց Կոստանյանը և նշեց, որ ընդդիմադիրներն էլ այդ դեպքում կասեն, որ 45 տրոլեյբուս էին նախատեսել, բայց չեն գնել։

 «Ցանկացած հայտարարություն, բողոքի բորբոքում հղի է նման հետևանքներով, այսինքը՝ չվճարումները բերելու է որոշակի խնդիրների և Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտից, օրինակ՝ հանրակրթության ոլորտից գումար կտրի և ներդնի հասարակական տրանսպորտի մեջ»,-հայտարարեց Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար և հավելեց. «Էն բոլոր չվճարումները, որոնք արվում են հասարակական տրանսպորտում, բերելու են նրան, որ այն բոլոր շարժակազմերը, որոնք Երևանի քաղքապետարանի կողմից են ձեռք բերվելու և էն խնդիրները, որ առաջանում են հասարակական տրանսպորտում, գուցե ավելի դժվար կարգավորվեն։ Խոսքը վերաբերում է շարժակազմերին»։

 Հիշեցնելով որ քաղաքապետարանը որոշել էր տուգանք սահմանել հասարակական տրանսպորոտում ուղեվարձը չվճարելու դիմաց՝ Կոստանյանը նշեց, թե գործընթացը գտնվում է ԱԺ տիրույթում, քանի որ այն օերնսդրական նախաձեռնությամբ պետք է կարգավորվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե թերհավաքագրումները շարունակվեն, ապա քաղաքապետարանը չի կարողանա գնել խոստացած 45 տրոլեյբուսը. Հայկ Կոստանյան