Հրեա ծայրահեղականները թքում են հայկական եկեղեցու պատին
Քաղաքական
13:34 04/06/2025

Հրեա ծայրահեղականները թքում են հայկական եկեղեցու պատին

Գիտեք՝ որքան սկզբունքային, հետևողական, շարունակական պայքար է Երկուսաղեմի  հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» համար՝ ամեն օր, օրը 24 ժամ։  Դեռ 2023-ի նոյեմբերին էր, երբ իսրայելցիները զինյալներով ու վարժեցրած շներով հարձակվեցին՝ խլելու այն հայերից, ըստ մի վիճահարույց պայմագրի, որի օրինականությունը դատական ընթացքում է և որով փորձում էին տիրանալ Հայոց Պատրիարքարանի շինություններին, տներին, դրանք քանդելու և հյուրանոց սարքելու համար։ 

Առանց այն էլ դժվար վիճակը կարող է ավելի ծանրանալ Փաշինյանի՝ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմից,  ասենք՝ մանկապղծության, կուսակրոնության անպարկեշտ, անբարո և անհասցե մեղադրանքրից։ Կարծում են՝ իսրայելցիները իրենց՝ հայերի ու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ ոտնձգության փորձերը կարող են «համեմել» նաև Փաշինյանի հակահայ հայտարարություններով։

Երեկ տեսանյութ էր հրապարակվել Երուսաղեմից, ինչպես են հրեա երիտասարդներ թքում հայկական եկեղեցու պատին։

Անհանգստացած գրեցի «Կովերի պարտեզի» համար պայքարող Պետիկ Կիրակոսյանին (Պեդիկ Գիրագոսյան), պատասխան ստացա, որ տեղյակ է իհարկե դեպքից, «Կովերի պարտեզից» արագ հասել են վանքի մոտ, պարզել, որ հրեա ծայրահեղական երիտասարդներ (իր ներկայացմամբ՝ «երեխաներ») են եղել թքողները։  

Նա նաև հանգստացրեց, որ դեպքը Նիկոլի հետ կապ չունի, բայց պիտի այս մասին հրապարակել, որպեսզի մենք տեսնենք, թե ինչպես հայերին որպես մարդ չեն տեսնում, թքում են նաև եկեղեցու վրա։

Նշենք, որ եթե հայերը եկեղեցու մոտ են հասել 1 րոպեից ընդամենը, ոստիկանությունը ուշացել է 25 րոպե։ Հուսանք, որ Երուսաղեմում Փաշինյանին չեն հետևում։


Ա.Ո.

Աղբյուրը`Panorama.am
Placeholder