Արցախից բռնագաղթած 78 անձ աշխատանքի է անցել ՆԳՆ-ում. Արփինե Սարգսյան
Քաղաքական
14:43 04/06/2025
ԼՂՀ

Արցախից բռնագաղթած 78 անձ աշխատանքի է անցել ՆԳՆ-ում. Արփինե Սարգսյան

«Այս պահի դրությամբ Արցախից բռնի արտաքսված արդեն իսկ 78 անձ ունենք, ովքեր ՆԳՆ նախարարության համակարգ են անցել աշխատանքի»,-ԱԺ-ում 2024 թ բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ արցախցիներից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, իսկ 63-ը ոստիկանության համակարգի աշխատակիցներ են։

Արփինե Սարգսյանը հայտնեց, թե ակտիվորեն նոր հայտեր են ստանում և վստահեցրեց, որ աշխատանքի ընդունման գործընթացը շարունակվում է։

Հիշեցնելով, որ ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար ընթացակարգեր կան՝ Սարգսյանը հայտնեց, որ որակյալ կադրեր կան, որոնք դիմում են և ստուգման փուլեր անցնելուց հետո անցնում են ՆԳՆ աշխատանքի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախից բռնագաղթած 78 անձ աշխատանքի է անցել ՆԳՆ-ում. Արփինե Սարգսյան