2024 թ.-ին ապօրինի շրջանառությունից հանվել է 426 կգ թմրամիջոց, 2025թ.՝ 173 կգ. Արփինե Սարգսյան
Իրավունք
13:55 05/06/2025
Հայաստան

2024 թ.-ին ապօրինի շրջանառությունից հանվել է 426 կգ թմրամիջոց, 2025թ.՝ 173 կգ. Արփինե Սարգսյան

«2024 թվականին ամբողջ իրավական համակարգի համագործակցության և աշխատանքների ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս ենք  բերել շուրջ 426 կգ թմրամիջոց, որը 200 կգ-ով ավելին է աքն 2023 փվականինը»,-կառավարության նիստում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա զեկուցեց  Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը։

Սարգսյանը հայտնեց, որ 2025 թվականի 5 ամիսների ընթացքում շրջանառությունից դուրս են բերել 173 կգ թմրամիջոց՝ թիրախավորելով ներմուծման պրոցեսը։

Նախարարաը նշեց, որ շարունակելու են թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում կրթության և առողջապահության ոլորտին թիրախավորումը։

Ըստ Սարգսյանի՝ ռազմավարությամբ շեշտը դրվում է կանխարգելման վրա, այլ ոչ թե արդեն թմրամոլ դարձած անձի բուժման։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2024 թ.-ին ապօրինի շրջանառությունից հանվել է 426 կգ թմրամիջոց, 2025թ.՝ 173 կգ. Արփինե Սարգսյան