Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առգրավված 1 տոննա կոկայինը տեղո՞ւմ է, թե՞ ՔԿ վարչություններից մեկի պետը այն պարկ առ պարկ իրացրել է. Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին
«ՔԿ-ից մոտ կես միլիոն դոլարի գողությունից հետո մեր հանրության մոտ՝ ավելի են հիմնավորվել կասկածները, որ փաստորեն, այն իրեղեն ապացույցները, որոնք, ըստ Փաշինյանի՝ հատիկ-հատիկ վերադարձնելու եք, գալիս հասնում են ձեր սեյֆ և հետո հատիկ-հատիկ այդ սեյֆից կորում է»-ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ հանրային հաշվետվողականության և վերահսկողության տեսանկյունից հարցում է ուղարկելու ՔԿ։
«Կարևոր եմ համարում տեսնել, որ մեկ այլ շատ կարևոր ապացույց՝ 1 տոննա կոկայինը, ձեզ հարմար օր և ժամին գալ տեսնել, թե արդյոք այդ իրեղեն ապացույցը տեղում է, թե մեկ այլ վարչության պետ պարկ առ պարկ իրացրել է այդ թմրանյութը»,-ասաց Պողոսյանը։
Ագնեսա խամոյանը հրապարակայնորեն դիմեց ՔԿ նախագահին, որպեսզի նա առաջարկի այլընտրանքային մեխանիզմ այդ կասկածները փարատելու համար։
Նա հարցրեց, թե երկու տարի է անցել կոկայինի գործի բացահայտումից, բայց գործը չի ուղարկվել դատարան և պատասխանեց, որ այն արվում է, որպեսզի գործի ժամկետները լրանան և այդ հիմքովայն այն նոյեմբերին կարճվի։
«Ես գիտեմ ինչու, որովհետև այդ գործի շրջանակներում հետախուզվողներից մեկը միջնորդություններ է ներկայացրել, որ իր հետախուզումը հանվի, և ինքը գա ամբողջ ճշմարտությունը գործի մասին հայտնի և մեր պատկան մարմինները չեն ընդառաջել այդ միջնորդություններին, որոնք տարբեր խողովակներով ստացել են»,-ասաց խամոյանը՝ հարցնելով թե այն 270 մլն դոլար արժողությամբ կոկոյինը տեղում է, թե ոչ։
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ միայն դատավարության մասնավոր մասնակիցը կարող է իրեղեն ապացույցը տեսնել և չի կարող պատգամավորին թույլ տալ որ ծանոթանա իրեղեն ապացույցին, իսկ գործը կուղարկվի դատարան։
Ագնեսա Խամոյանն էլ ասաց, թե իրականում գործի քննության ժամկետն ավարտվելու է, պարկերի մեջ ալյուր են լցնելու այրելու են և տեսագրություն ցույց տան, թե իրեղեն ապացույցը վերացվել է։
իր խոսքի վերջում պատգամավորը լուսանկար ցույց տվեց և ասաց. «22 տարեկան Պարգևն է, որին դաժանաբար ծեծել են ցեխաջրի պատճառով և երբ նա 13 օր կոմայի մեջ է եղել, ընտանիքի անդամներին քննիչները կանչել են և հարցրել ընտանեկան դությունից»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ քննիչները ծեծվածի ծնողին ուղղորդել, թե արդյոք չգիտի, թե ովքեր են իր տղային ծեծողների ծնողները։