Այս ֆորմատը պահանջված է, արդյունավետ և այն նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը. Վալենտինա Մատվիենկո
Քաղաքական
12:46 06/06/2025
Տարածաշրջան

Այս ֆորմատը պահանջված է, արդյունավետ և այն նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը. Վալենտինա Մատվիենկո

«Մենք անկցացնում ենք Միջխորհրդարանական արդեն 39-դնիստը, ինչը նշանակում է, որ այս ֆորմատը պահանջված է, արդյունավետ և այն նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը»,-ՀՀ ԱԺ-ի և ՌԴ պետդումայի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն

Նրա խոսքով այն նպաստում է նաև երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։

Հիշեցնելով, որ ՌԴ-ում խորհրդարանը երկպալատ է բայց Հայաստանի հետ համագործակցության խորհրդարանական հանձնաժաղովը մեկն է, ինչը խոսում է այն մասին, որ ՌԴ-ն մեծ նշանակություն է տալի խորհրդարանական համագործակցությունը բարեկամական հայ ժողովրդին։

ՌԴ վերին պալատի նախագահը նշեց, որ 2025 թիվը ֆաշիզմի դեմ պայքարի 80 ամյակն է, որը խորհրդային միության բոլոր ժողովուրդների հաղթանակն է և, շնորհավորելով այդ կապակցությամբ, հիշեցրեց, որ մոտ 600 հազար հայ է մասնակցել Հայրենական մեծ պատերզմին, տվել 100-ից ավել հերոս, 5 մարշալ։

Վալենտինա Մտվիենկոն հայտարարեց, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը ընդմիշտ մոտեցրել է երկու ժողովորդներին, իսկ Երևանում անցկաված «Անմահ գնդի» երթին մասնակցել են ռեկորդային թվով քաղաքացիներ։

Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են միջխորհրդարանակն երկխոսությունը, այդ թվում նաև բազմակող ֆորմատներում

ՌԴ դաշնայոին խորհուրդի նախագահը ընդգծեց նաև Հայաստանի հետաքրքրվածությունը ԲՐԻՍԿ-ի խորհրդարանական վեհաժողովին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder