Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անչափահաս երեխաների Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելու մեղավորն իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան
«Հասկանալու համար, թե ինչպես են մեր երկու քաղաքացիներն Արավուսի ուղղությամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է իմանալ, թե միջդիրքային առումով ինչպիսի վիճակ է այդ ուղղությամբ»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա մանրամասնում է.
«Ինքս այդ ուղղությամբ բազմիցս եղել եմ և, անկեղծ ասած, զարմացած չեմ` անկախ այն հանգամանքից, թե ինչպես կամ ինչպիսի միջամտությամբ են նրանք հատել առաջնագիծը:
Մոտեցումը, որը դրված է նոր առաջնագծի տեղակայման հիմքում, տպավորություն է ստեղծում, որ մեր հարևանությամբ քաղաքակիրթ հարևան է, այլ ոչ թե մեզ հետ չավարտված պատերազմում գտնվող և մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ դրսևորող Ադրբեջանը:
Չեմ ուզում դիրքային մի շարք առանձնահատկությունները դետալային քննարկման դնել, սակայն սրա պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է, ով առաջնագծի փիլիսոփայությունը դիտարկում է կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո»։