Անչափահասները գնացել էին ձին բերելու, սահմանին են մոտեցել, բռնվել են. Մանրամասներ
Հասարակություն
14:10 06/06/2025
Հայաստան

Անչափահասները գնացել էին ձին բերելու, սահմանին են մոտեցել, բռնվել են. Մանրամասներ

Սյունիքում սահմանը հատած երկու անչափահասներից մեկը Արավուս գյուղից է, մյուսը` Տեղից: Panorama.am-ի զրույցում Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասաց, որ նրանք գիշերը՝ ժամը 01․00-ի սահմաններում ձիերով գնացել են սահմանին մոտ մեկ այլ ձի բերելու համար։

«Առավոտյան տեղեկացնեք, թե ինչ է կատարվել։ Նրանք գնացել են ձի բերելու։ Մոտեցել են սահմանին ու բռնվել են»,- ասաց նա։

Ա. Հովսեփյանը նշեց, որ սպասում են, թե պետությունը ինչ քայլեր կանի երիտասարդներին հետ բերելու համար։

«Հուսով ենք երկու երիտասարդներին ազատ կարձակեն, հետ կբերեն»,- ասաց Ա. Հովսեփյանը։ 

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անչափահասները գնացել էին ձին բերելու, սահմանին են մոտեցել, բռնվել են. Մանրամասներ